Կազմակերպություններ
Արևելագիտության ինստիտուտ
Արևելագիտության ինստիտուտ
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմություն, ժամանակակից խնդիրներ և բանասիրություն
Հիմնադրման տարեթիվ՝ 1971թ.
Տնօրեն՝ պ․գ․թ․, դոցենտ, տնօրենի ժ.-պ
Հարությունյան Լիլիթ Միշայի
Հասցե՝ ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24գ
Հեռախոսահամար՝ (+374 10) 583382
Ֆաքս՝ (+374 10) 505075
Էլեկտրոնային փոստ՝ info {[ at ]} orient.sci.am, lily_har77 {[ at ]} hotmail.com
Ինտերնետային կայք՝ http://orient.sci.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

- Մերձավոր և Միջին Արևելքի, Արևելյան Ասիայի պատմություն, մշակույթ, ժամանակակից  տարածաշրջանային հիմնախնդիրներ
- Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական դրության, ցեղասպանության քաղաքականության, գաղափարական հոսանքների և այլ հանգուցային հարցերի լուսաբանում
- արաբական երկրների ազգային-ազատագրական շարժումների, նրանց սոցիալ-քաղաքական և հոգևոր-մշակութային զարգացման ուղիների, միջարաբական, ինչպես նաև հայ-արաբական պատմաքաղաքական հարաբերությունների, իսլամի դերի և այդ երկրներում հայ համայնքների պատմության ուսումնասիրություն
- Իրանի պատմություն, ներքին և արտաքին քաղաքականություն, իրանական բանասիրություն և հայ-իրանական պատմամշակութային հարաբերություններ
- քրդերի, նրանց պատմության, բանահյուսության, հայ-քրդական փոխհարաբերությունների ուսումնասիրություն
- քրիստոնյա Արևելքի, Աղվանքի, հայ-բյուզանդական քաղաքական-դավանական հարաբերությունների, հայ-վրացական փոխհարաբերությունների պատմության հարցեր
- սեպագիր և հելլենիստական քաղաքակրթությունների պատմության և մշակույթի հանգուցային հարցերի ուսումնասիրություն
- արևելյան աղբյուրների, վավերագրերի հետազոտություն և դրանց հայերեն թարգմանություն

Հիմնական արդյունքներ

Հիմնական գիտական նվաճումները.
Հրատարակվել են`
- 450-ից ավել մենագրական աշխատություններ և ժողովածուներ, մի քանի հազարի հասնող գիտական հոդվածներ,- «Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» (4 հատոր), «Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին», «Մատենադարանի պարսկերեն վավերագրերը» (4 հատոր), «Արաբական երկրների պատմություն» (4 հատոր), «Իրանի պատմություն» և այլ աշխատություններ, - «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» (28 հատոր), «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ» (8 հատոր), «Մերձավոր Արևելք» (8 հատոր), «Կովկաս և Բյուզանդիա» (5 հատոր), «Հին Արևելք» (5 հատոր), «Արևելաասիական ուսումնասիրություններ» (2 հատոր), «Ժամանակակից Եվրասիա» (2 հատոր) ժողովածուները