Կազմակերպություններ
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Փիլիսոփայություն, սոցիոլոգիա, իրավագիտություն, քաղաքագիտություն
Հիմնադրման տարեթիվ՝ 1969թ.
Տնօրեն՝ ի.գ.թ.
Ղազանչյան Լիլիթ Արմենի
Հասցե՝ ք. Երևան 0010, Արամի փ. 44
Հեռախոսահամար՝ (+374 10) 530571
Ֆաքս՝ (+374 10) 505947
Էլեկտրոնային փոստ՝ gevork {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.ipsol.sci.am
Գործունեության հիմնական ոլորտներ

- հայ փիլիսոփայության և գեղագիտական մտքի պատմություն
- տեսական փիլիսոփայություն, գիտության տրամաբանություն և մեթոդաբանություն
- սոցիոլոգիա և քաղաքագիտություն` սոցիալական փոխակերպումների հիմնախնդիրները Հայաստանում, բնակչության միգրացիայի և քաղաքական օտարման հիմնախնդիրներ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում
- հայ իրավունքի տեսություն և պատմություն, իրավունքի տեսության ֆենոմենոլոգիական հիմքեր, իրավունքի և անվտանգության փոխհարաբերության հիմնախնդիրներ 

Հիմնական արդյունքներ

- Հիմնադրվել է հայ փիլիսոփայական ժառանգության և գեղագիտական մտքի ուսումնասիրության գիտական դպրոց («Հայոց փիլիսոփայության պատմություն» հիմնարար մենագրության և անցյալի ականավոր հայ իմաստասերների փիլիսոփայական հայացքներին նվիրված մենագրությունների շարքի, «Вопросы теории и истории эстетики» մենագրության և «Հայ մշակույթի գործիչները արվեստի մասին» մատենաշարի հրատարակում):
- Մշակվել է իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրից դեպի տրամաբանության, գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության ոլորտ անցման փիլիսոփայական հայեցակարգ («Философия. История. Культура» աշխատության, «От логических атомов к физическим законам», «LMP fundamental theory» գրքերի տպագրություն, գերմանացի փիլիսոփա Ի.Կանտի «Զուտ բանականության քննադատություն» դասական աշխատության հայերեն թարգմանություն և հրատարակում):
- Ուսումնասիրվել են ժամանակակից հայ հասարակության սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները, մշակվել են նրա հետագա արդիականացման ազգային մոդելները և ռազմավարությունը (հրատարակվել են «Армянское общество в трансформации», «Современное армянское общество. Особенности трансформации», «Հայ հասարակությունը 21-րդ դարասկզբին», «Հայաստան. օտարացած հասարակություն», «Armenian Society in Transition», «Out-migration from Armenia – in Transboundary Migration in the Post-Soviet Space», «One Nation – Three Sub-Ethnic Groups», «Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական  գիտակցության մեջ», «Նոր աշխարհակարգը և Հայաստանը», «Իշխանություն և ընդդիմություն. քաղաքական խոսույթի վերլուծություն», «Տեղեկատվական հասարակություն. սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ», «Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում»  մենագրությունները):
- Ուսումնասիրվել են ազգային օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի, իրավունքի և հայ իրավական մտքի պատմության տեսական հիմնախնդիրները (տպագրվել են «Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը    (X–XIII դդ.)», «Իրավունքի տեսության և պատմության հիմնահարցեր», «Իրավունքի տեսության հիմնահարցեր. ֆենոմենոլոգիական մոտեցում», «Նոր իրավաըմբռնման անհրաժեշտությունը», «Արդարադատության հարցեր», «Իրավունք և հանցագործություն» մենագրությունները և գրքերը):