Новости
09/10/2017
ՀՀ ԳԱԱ-ն փոխըմբռնման հուշագիր կստորագրի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ

   Հոկտեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) ՀՀ ԳԱԱ-ն և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր:
  Հուշագրի նպատակն է ապահովել համագործակություն ՀՀ ԳԱԱ-ի և դպրոցների միջև, աջակցել գիտական մտքի զարգացմանը դպրոցներում, նպաստել գիտության և կրթության ոլորտում համագործակցության նոր դաշտի ձևավորմանը:

20171009_main_2.jpg   
   Հուշագիրն ուղղված է Հայաստանի կրթական որակի բարելավմանը, կրթական ծրագրերի մշակմանը, նորարարությունների ներդրմանը, դպրոցի դերի, մանկավարժի դերի բարձրացմանը և մասնագիտական կատարելագործմանը:
   Հուշագրի ստորագրմանը կհաջորդի «Նորարարությունը սկսվում է դպրոցից» թեմայով գիտական աշխատանքների մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը և մրցանակաբաշխություն:  Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ՀՀ մարզերի 24 դպրոցների աշակերտների  կողմից պատրաստված գիտական, ստեղծագործական  աշխատանքները: Ընտրված լավագույնն աշխատանքները կներկայացվեն ԱՄՆ Կալիֆորնիայի Intel science fair 2018 մրցույթին, լավագույնները կմեկնեն ԱՄՆ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.10.2017թ.



Сайт последний раз обновлялся:  13:08, 26/10/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск