Новости
09/10/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Պերմ-Տրիասի սահմանի ընդհանրացված շերտագրության, կլիմայական, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության կտրուկ փոփոխությունները» V IGSP 630 դաշտային միջազգային սեմինարը

   Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Պերմ-Տրիասի սահմանի ընդհանրացված շերտագրության, կլիմայական, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության կտրուկ փոփոխությունները» V IGSP 630 դաշտային միջազգային սեմինարը: Այն նվիրված է Հարավային Կովկասում Պերմ-Տրիասի ժամանակաշրջանի պալեոէկոլոգիական, օվկիանոսային և կլիմայական պայմանների ուսումնասիրություններին: Հարավային Կովկասը աշխարհի այն եզակի վայրերից է, որտեղ պահպանվել է Պերմ-Տրիասի ժամանակաշրջանի ծովային կենդանական աշխարհի տեսակները:

20171009-main.jpg
   Սեմինարին ներկայացված են 19 զեկուցում և 4 ստենդային զեկուցում: Սեմինարին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեցարիայից, Սլովենիայից, Չինաստանից, Իսրայելից Խորվաթիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից:

20171009-body.jpg
   Սեմինարի մասնակիցները կայցելեն Հայաստանի հարավ, որտեղ արտահայտված են Պերմ-Տրիասի սահմանները և կուսումնասիրեն Պերմ-Տրիասի զանգվածային անհետացումից հետո էկոհամակարգերի ինքնավերականգնումը:
   Սեմինարը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.10.2017թ.



Сайт последний раз обновлялся:  13:08, 26/10/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск