Новости
03/10/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը

   ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է մեր ժամանակների ականավոր հայագետ, դասական հայերենի մասնագետ, գիտաժողովների այս շարքի հիմնադիր Քլիվլենդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Գրեպինի հիշատակին:
   Գիտաժողովին մասնակցում են լեզվաբաններ Թուրքիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից:
   Գիտաժողովի մասնակիցներին ՀՀ ԳԱԱ նախագահության անունից ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:  
«Հայերենը, լինելով աշխարհի հարուստ լեզուներից մեկը, ունի իր ձևաբանական, շարահյուսական հստակ օրինաչափությունները, ունի հրաշալի քերականության հետ մեկտեղ նաև ուղղագրական կանոններ, անցել է երկար պատմություն, ունի պատմական զարգացման հրաշալի փուլեր:  Այդ ամենի հետ մեկտեղ այսօր ունենք խնդիրներ. լեզուն իբրև դինամիկ, արագ զարգացող օրգանիզմ պետք է կարողանա արագ հարմարվել գիտության տեխնիկազարգացման այսօրվա սրընթաց ընթացքին և կարողանա հարստացնել իր բառապաշարը:
   Մեր լեզուն ունի երկու ուղղություն` արևելահայերեն և արևմտահայերեն, և օդում միշտ կախված է այդ երկու ճյուղերի զուգակցման, հատկապես արևմտահայերի պահպանության, զարգացման խնդիրը»,- ասաց Յուրի Սուվարյանը:      
Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի    Լեզվագիտության ինստիտուտը, Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
02.10.2017թ.



Сайт последний раз обновлялся:  13:08, 26/10/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск