Новости
27/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «ՏՀՏ և հարակից ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների միջև համագործակցության խթանում» աշխատաժողովը

    Սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) անցկացվեց Եվրոպական ծրագրերում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների միջև համագործակցության խթանմանն ուղղված աշխատաժողով: Աշխատաժողովի հիմնական նպատակն էր խթանել Հայաստանի և Սփյուռքի գիտնականների ավելի սերտ համագործակցությունը, մասնավորապես, Եվրոպական «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից գիտությունների ոլորտում համատեղ առաջարկների նախապատրաստման և ներկայացման միջոցով:  Միջոցառմանը մասնակցեցին Եվրահանձնաժողովի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ, հայազգի գիտնականներ Գերմանիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, համալսարաններից, ձեռնարկություններից: 

    Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանն ասաց. «ՀՀ ԳԱԱ-ն զգալի ուշադրություն է դարձնում ինչպես եվրոպական ծրագրերում մեր ինստիտուտների ավելի ակտիվ մասնակցության խթանմանը, այնպես էլ Սփյուռքի գիտնականների հետ ավելի սերտ համագործակցության զարգացմանը: Ակադեմիայի համակարգում վերջին տարիներին ստեղծվել և գործում է Միջազգային գիտական և տեխնոլոգիական ծրագրերի բաժինը, որի հիմնական գործառույթն է եվրոպական ծրագրերում ինստիտուտների մասնակցության համար խորհրդատվություն տրամադրելը, տեղեկատվություն  տարածելը և նպատակային միջոցառումներին աջակցելը: Ստեղծվել է նաև Սփյուռքի բաժին, որի նպատակն է զարգացնել և խորացնել համագործակցությունը հատկապես գիտական սփյուռքի հետ: Ուրախալի փաստ է, որ այս միջոցառմանը մասնակցում են գիտական սփյուռքի ներկայացուցիչներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, որոնք ներկայացնում են առաջատար համալսարաններ և  ձեռնարկություններ: Համոզված եմ, որ նրանք կնպաստեն գիտական կապերի զարգացմանը և համատեղ առաջարկներ կմշակեն «Հորիզոն 2020» ծրագրի մրցույթներին ներկայացնելու համար»: 

27092017_1.jpg
    Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Հոա-Բին Աջեմյանը:  Նա կարևորեց Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը` նշելով, որ նախատեսվում է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում: «Այդ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տարբեր ոլորտներում համագործակցություն, ինչպես նաև այդ համաձայնագրի կարևոր կետերից է աջակցող խմբերի հետ համագործակցությունը: Մենք հավատում ենք, որ Սփյուռքը Հայաստանը դիտում է ոչ միայն որպես հայրենիք, այլ որպես ներդրումների վայր: Եւ այս տեսանկյունից մենք աջակցում ենք Սփյուռքի կազմակերպություններին` որպես աջակցող խմբերի` համոզված լինելով, որ նրանք կարող են Հայաստանում փոփոխություններ իրականացնել»,- մասնավորապես ասաց Հոա-Բին Աջեմյանը: 

27092017_2.jpg
    Աշխատաժողովն անցկացվեց «Կոմպյուտերային գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT 2017) միջազգային գիտաժողովի  շրջանակներում` ՀՀ ԳԱԱ մասնակցությամբ «Հորիզոն 2020» ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս» նախագծի հետ համատեղ: 
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «Հորիզոն 2020» ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության 2018-2020 թվականների աշխատանքային ծրագիրը և մրցույթների թեմատիկաները, ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրին 2016թ-ին Հայաստանի ասոցացման արդյունքում նոր հնարավորությունները` մասնավորապես, թվինինգ գործիքը: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.09.2017թ.



Сайт последний раз обновлялся:  23:40, 04/12/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск