Новости
25/12/2023
ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ

ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Իրանի, Չեռնոգորիայի գիտությունների ակադեմիաները, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՌԴ, Դուբնա), Ճարտարագիտության ազգային ակադեմիան (ԱՄՆ)։ 

Շնորհավորական տեսաուղերձ են հղել Միջազգային գիտական խորհրդի (ISC) նախագահ Փիթեր Գլյուկմանը, Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Կանատբեկ Աբդրահմատովը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ՝ Յուրի Հովհաննիսյանը։

ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչություն
22.12.2023թ.

Фотогалерея