Նորություններ
04/12/2023
ԵԳԱԾ-ն ամփոփել է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» արդյունքները։

Մրցույթի շահառու է ճանաչվել «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը։

«Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման (networking) ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.12.2023թ․