Новости
18/09/2023
«Գիտության և կրթության ցուցահանդես»՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին

Սույն թվականի հոկտեմբերի 12-13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) կանցկացվի «Գիտության և կրթության ցուցահանդես»՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին։ Միջոցառումը կազմակերպում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Գիտության և կրթության ցուցահանդես»-ը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ին։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ցուցահանդեսին կներկայանան ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը, ոչ ակադեմիական գիտական կազմակերպությունները։ Կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գիտության և կրթության ոլորտի աշխատակիցներ, ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ:

Ցուցահանդեսը կշարունակվի  հոկտեմբերի 13-ին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․09․2023թ․