Новости
30/06/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի միջև ստորագրվեց գիտական համագործակցության համաձայնագիր

Սույն թվականի հունիսի 26-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի միջև ստորագրվեց գիտական համագործակցության համաձայնագիր։

  

Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Դրագան Վուկչևիչը։ 

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է գիտնականների և մասնագետների փոխանակում՝ ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով, երկու երկրների շահագրգիռ

հաստատությունների և կազմակերպությունների միջև համատեղ նախագծերի  խրախուսում, համատեղ գիտաժողովների, սիմպոզիումների և սեմինարների կազմակերպում, կրթական և գիտական տեղեկության և փաստաթղթերի փոխանակում, ակադեմիաների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ նախաձեռնությունների իրականացում ակադեմիաների իրավասությունների շրջանակներում: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30․06․2023թ․