Новости
26/06/2017
ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտը հստակեցնում են տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր

    ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հունիսին Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Ընդհանուր  ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Շերբակովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ասպարեզում համագործակցության հարցերը, նախանշել տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր:
20170626-1.jpg
    Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այցելել է իր ուսուցչի` Նոբելյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից Ալեքսանդր Պրոխորովի հուշարձան և ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.06.2017թ.



Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск