Новости
21/06/2017
ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Խաչատուր Մայրապետյանը

    ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Խաչատուր Մայրապետյանը:
    Խաչատուր Մայրապետյանը ծնվել է 1969թ. Կամո քաղաքում: Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, ՀՀ Կոտայքի շրջանային կենտրոնական հիվանդանոցի ինտերնատուրան, Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ակադեմիայի ոչ ավանդական բժշկության ամբիոնի օրդինատուրան:
    Խաչատուր Մայրապետյանը ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2006թ-ին:

20170621-1new.jpg
    Խաչատուր Մայրապետյանի գիտական նախասիրություններն ընդգրկում են դեղատու և եթերայուղատու բույսերի անհող մշակույթի ֆիզիոլոգակենսաքիմիական ու դեղաքիմիական հիմունքների և հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիաների մշակում, ջերմատնային հիդրոպոնիկա:

   Խաչատուր Մայրապետյանն իրականացրել է արժեքավոր դեղաբույսերի և համեմունքային մշակաբույսերի լայնամասշտաբ` արտադրական փորձարկումներ, Արարատյան դաշտի պայմաններում բույսերի հիդրոպոնիկ մեծաքանակ արտադրության տնտեսական արդյունավետության գնահատում, դեկորատիվ ծառաթփատեսակների և խաղողի հիդրոպոնիկ եղանակով տնկիների աճեցման գիտական հիմունքների բացահայտում,  հիդրոպոնիկ և հողային բույսերում ծանր մետաղների և արհեստական ռադիոնուկլիդների կուտակման բնույթի բացահայտում և գնահատում հող-ջուր բույս ու լցանյութ-սննդալուծույթ-բույս համակարգերում:

    Խաչատուր Մայրապետյանը ստացել է 4 գյուտի արտոնագիր: Նա 35 գիտական աշխատանքի հեղինակ է:
   
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
21.06.2017թ.



Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск