Новости
06/04/2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ապրիլի 28-29-ին տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով

Սույն թվականի ապրիլի 28-ին և 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով:

Ապրիլի 28-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս- քարտուղարները:

Ապրիլի 29-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2021 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:  ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Ժողովի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները:  

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.04.2022թ.