Новости
05/04/2017
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Տիգրան Զաքարյանը

    ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը:
    Տիգրան Զաքարյանը ծնվել է 1964 թվականի հուլիսի 13-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետ:

20170504-2.jpg

    Տիգրան Զաքարյանն ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է: Նրա գիտական նախասիրություններն են` ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և հեռակառավարում, ռադիոլոկացիոն համակարգեր և ազդանշանների թվային մշակում:

    Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը Տիգրան Զաքարյանը եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավարը:

05.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն