Նորություններ
05/04/2017
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահրամ Հակոբյանը

    ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը: Վահրամ Հակոբյանը ծնվել է 1954 թվականի  հունվարի 10-ին: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում:

20170504-1.jpg

    Վահրամ Հակոբյանի գիտական գործունեության ուղղություններն են`
- առաձգականության տեսություն` կոնտակտային և խառը եզրային խնդիրներ
- անհամասեռ ծերացող սողքի տեսություն` բարակապատ էլեմենտներից ուժի փոխանցումը մասիվ մարմիններին
- քայքայման մեխանիկա` մասիվ մարմիններում միաժամանակ գործող լարումների տարբեր տիպի կուտակիչների փոխազդեցությունը:
    Վահրամ Հակոբյանը 94 գիտական հոդվածների, երկու մենագրության և մեկ ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

05.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:31, 24/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում