Նորություններ
11/08/2021
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարին և Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի տնօրենին

   Ս.թ. օգոստոսի 11-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Հոսեին Թաբաթաբայիին և Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի (The Institute for Iran-Eurasia Studies)՝ ակադեմիական միջազգային համագործակցության տնօրեն, Ալամե Թաբաթաբայի համալսարանի պրոֆեսոր Մանդանա Թիշեհյարին: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը, մեծապես կարևորելով ՀՀ-ԻԻՀ կապը, նշեց, որ Ինստիտուտը պատրաստակամ է եռանդուն ջանքեր ներդնելու ինչպես ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի, այնպես էլ Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի և Ալամե Թաբաթաբայի համալսարանի հետ գիտամշակութային կապերը զարգացնելու ուղղությամբ: Երկուստեք դրվատանքի խոսքով կարևորվեց երկու երկրների և ժողովուրդների հազարամյա պատմություն ունեցող պատմամշակութային, քաղաքական սերտ կապերն ու ընդհանրությունները։
   Քննարկվեցին համատեղ գիտական միջոցառումներ, հրատարակություններ իրականացնելու, փոխայցելությունների և գիտական փորձի փոխանակման պատրաստակամության մասին։ Իրանի Իսլամական Հանրապետության Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական միջազգային համագործակցության տնօրեն, Ալամե Թաբաթաբայի համալսարանի պրոֆեսոր Մանդանա Թիշեհյար ներկայացրեց համագործակցության առաջարկները, ինչը ողջունվեց և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից, առաջարկվեց կազմել ճանապարհային քարտեզ՝ երկուստեք առաջարկներն իրականացնելու նպատակով:
   Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն պ․գ․թ․ դոցենտ Գ․ Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ ԱԻ արտաքին կապերի գծով գիտական քարտուղար Վ. Այվազյանը, ՀՀ ԳԱԱ ԱԻ Իրանի բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. դոցենտ Ա․ Տոնոյանը:

 

   Սկզբնաղբյուր՝ orient.sci.am