Նորություններ
28/06/2021
Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նոր նախագահ, փոխնախագահ և ակադեմիկոս-քարտուղար

    Հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ:
    ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
    ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվեց 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չհավաքեց: Երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:


    ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի թեկնածությունը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Հրանտ Մաթևոսյանը: Արթուր Իշխանյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում 80 կողմ 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:

  

    Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենան ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները և հաստատումը և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների ընտրությունները:

    ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
    28.06.2021թ.

Տեսնել բոլոր լուսանկարները


Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:31, 24/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում