Новости
23/06/2021
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից առաջարկվող համալիր մոտեցումը

  ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրեց «ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից ՀՀ-ում պղնձի արտադրության  և ծծմբային միացությունների վերամշակմանն  ուղղված առաջարկվող համալիր մոտեցումը»  թեմայով գիտական հաղորդումը հունիսի 15-ին կայացած գիտական քննարկման ժամանակ:
   Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Աղբալյանը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, գիտաշխատողներ, ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀԱԱՀ-ի և այլ ԲՈՒՀ-երի գիտնականներ: 
   Քննարկվեցին պղնձի արտադրության կարևորության, ծծմբական թթվի, մաքուր պղնձի արտադրության շահավետության հարցերը ՀՀ-ում, ինչպես նաև՝ ծծմբական թթվից   ՀՀ-ում սպառվող նյութերի արտադրության հնարավորությունը: Մասնակիցներն անդրադարձան նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի ներդրման զարգացման հեռանկարներին: Հատուկ ընդգծվեց ճարտարագետ-տեխնոլոգների պատրաստման անհրաժեշտությունը քիմիայի և մետալուրգիայի բնագավառներում: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   23.06.2021թ.

Фотогалерея


Сайт последний раз обновлялся:  14:46, 27/10/2021

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея -
Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы -
Другие академии Университеты - Линдау - Карта сайта - Поиск