Նորություններ
16/06/2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների այցը Բյուրականի աստղադիտարան

   Երեկ՝ հունիսի 11-ին, Բյուրականի աստղադիտարան (ԲԱ) էին այցելել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, փոխնախագահ Յուրի Շուքուրյանի, ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանի, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարներ Լենսեր Աղալովյանի, Ռադիկ Կոստանյանի, Ռուբեն Հարությունյանի, Լևոն Թավադյանի, Յուրի Սուվարյանի և նախագահության խորհրդական Վիլեն Հակոբյանի։
   Այցի առիթ էր հանդիսացել Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ ԳԱԱ նախագահության անդամներն այցելեցին Բյուրականի աստղադիտարանի պանթեոն և ծաղկեպսակ դրեցին ՀՀ ԳԱԱ 46-ամյա նախագահ (1947-1993թթ․) Վիկտոր Համբարձումյանի շիրիմին։ ԲԱ խոշորագույն՝ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակում, հյուրերը ծանոթացան աստղադիտակի աշխատանքին։ Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ՝ նվիրված ԲԱ 75-ամյակին և դրան նվիրված միջոցառումներին, ԲԱ և ՀՀ ԳԱԱ 75-ամյա փոխգործակցությանը, ինչպես նաև ԲԱ ընթացիկ ծրագրերին։ Այնուհետև հյուրերն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակ, շրջեցին ԲԱ տարածքով և այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, իսկ վերջում նաև՝ Կիրառական աստղագիտության կենտրոն, որտեղ ծանոթացան տիեզերական անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքին։
   ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից ԲԱ-ին հանձնվեց ԳԱԱ բարձրագույն պարգևը՝ հուշամեդալը, իսկ այցի ավարտին հյուրերը գրառում թողեցին հատուկ հյուրերի գրանցամատյանում՝ բարձր գնահատելով ԲԱ անցյալի և ներկայիս գործունեությունը, մաղթելով նորանոր գիտական ձեռքբերումներ։

 

   ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
   12.06.2021թ.

Լուսանկարներ


Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:19, 16/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում