Новости
19/05/2021
«Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակ գիտաժողովի նjութեր (21-23 Մարտ 2018)» ժողովածուի շնորհանդեսը՝ ԳԱԱ-ում

   Սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Հայաստանի Ա.  Հանրապետութեան 100-ամեակ, գիտաժողովի նիւթեր (21-23 Մարտ 2018)» ժողովածուի  շնորհանդեսը: Ժողովածուն լույս է տեսել 2021թ-ին՝ Անթիլիասիում: Ժողովածուում ամփոփված են 2018թ-ի մարտին Անթիլիասում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովհանու ներքո անցկացված եռօրյա գիտաժողովի զեկուցում-հոդվածները, որոնք գիտաժողովին ներկայացրել են  Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի տասնյակ պատմաբաններ:
   «Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի նախօրյակին մենք կարևորեցինք այս միջոցառումը, որովհետև պետականության խնդիրը թիվ մեկ խնդիրն է մեր առջև կանգնած: 3 տարի առաջ մենք ձեռնարկեցինք մի կարևոր միջոցառում, որպեսզին Հայոց պետականության 100-րդ տարդարձին նվիրված միջոցառումների շարքն էր: Այդ գիտաժողովն իր ձևի, բովանդակության մեջ տարբերվում էր բոլոր գիտաժողովներից իր գիտաքաղաքական կարևորությամբ»,- բացման խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության մասին բազմաթիվ հաստափոր հատորներ են գրվել, սակայն այս բոլորը բավարար չէր ասելու համար, որ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը հավուր պատշաճի ուսումնասիրված է:
   «Մենք այս գիտաժողովով փորձեցինք ցրել այն թյուր պատկերացումը, թե Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է դատարկ հողի վրա, չի ունեցել նախապատմություն: Մինչդեռ մեր զեկուցումների մի մասը, որոնք նվիրված էին առաջին Հանարապետության հռչակման նախապատմությանը, հստակ ցույց էին տալիս, որ դրա արմատները գնում են 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ: Ժողովրդի միասնականությունը հստակ երևում էր   ազատագրական պայքարի մեջ: Ժողովածուում կան բազմաթիվ զեկուցում-հոդվածներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքին, հարաբերություններին հարևանների հետ, անկման պատճառներին, խորհրդային Ռուսաստան-քեմալական Թուրքիա փոխհարաբերություններին, վիճելի տարածքներին՝ Զանգեզուրին, Արցախին, Նախիջևանին»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
   Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ ժողովածուում շատ նյութեր կան 1918-1920թթ. պատմության վերաբերյալ: «Մեր խնդիրն է, ընդունելով մեր անցած հարյուրամյա ճանապարհը, ջանք գործադրել մեր հնարավորությունների սահմաններում, որպեսզի կրկին  անգամ չկորցնենք պետականությունը: Այսօր մեր խնդիրը պետք է լինի մեր պետականության ամրապնդումը և զարգացումը»,- ասաց նա:  


   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.05.2021թ.

Фотогалерея


Сайт последний раз обновлялся:  01:34, 26/10/2021

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея -
Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы -
Другие академии Университеты - Линдау - Карта сайта - Поиск