Новости
03/05/2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին 85-ամյա հոբելյանի առթիվ

    Մայիսի 1-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում նշված է. 

    «Հարգելի պարոն Մարտիրոսյան,
    Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
    Ձեր գիտական վաստակով և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում երկարամյա գործունեությամբ Դուք մեծ ներդրում ունեք հայրենական գիտության զարգացման, ինչպես նաև մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում:
    Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ, կորով՝ շարունակելու Ձեր հայրենանվեր գործունեությունը:

Հարգանքով՝ 
Արմեն Սարգսյան»:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.05.2021թ.