Новости
30/10/2020
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը խոր վշտով հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի Քուչուկյանը: 

20201030_1.jpg
    Արման Քուչուկյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, նույն ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միացյալ համակարգի գլխավոր կոնստրուկտորը: Նա հեղինակել է 57 գիտական աշխատություն:
    Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Արման Քուչուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ: 2013թ-ին նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
    ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին:

ՀՀ ԳԱԱ նախագահություն
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ
30.10.2020թ.