Նորություններ
06/05/2020
ՀՀ ԳԱԱ-ն շնորհավորում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանին 70-ամյա հոբելյանի առթիվ

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը շնորհավորում են  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանին 70-ամյա հոբելյանի առթիվ:
    Արսեն Հախումյանի  գիտական գործունեության բնագավառն է միլիմետրային և ենթամիլիմետրային ալիքների ֆիզիկան և տեխնիկան, բարձրջերմաստիճանային գերհաղորդականությունը, ռադիոլոկացիոն և հեռահաղորդակցական համակարգերը: Սկսած 2007 թվականից նրա աշխատանքների մեծ մասն առնչվում է ռազմարդյունաբերական ոլորտին: Արսեն Հախումյանն ավելի քան 60 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է:
    Արսեն Հախումյանը ծնվել է 1950թ. մայիսի 6-ին՝  Ստեփանակերտում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և աշխատանքային գործունեությունը սկսել ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝  անցնելով կրտսեր գիտաշխատողից մինչև ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի բազմաբեղուն ուղին:  Արսեն Հախումյանը 2006-2017թթ-ին ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենն էր, 2017թ-ից՝ նույն ինստիտուտի գիտական ղեկավարն է: Նա 1984-1999թթ. դասավանդել է  Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 1999թ-ից մինչ օրս դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Արսեն Հախումյանը դեպի գիտություն է ուղղորդել շատ երիտասարդների՝ լինելով նրանցից 13-ի ատենախոսությունների գիտական ղեկավարը:
    Արսեն Հախումյանը ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է, գիտության մեջ ունեցած իր ներդրումների համար 2010թ-ին արժանացել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի Ոսկե Մեդալի, 2013թ-ին՝ Անանիա Շիրակացու Մեդալի:


Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:58, 27/05/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում