Նորություններ
23/01/2020
Հաստատվել են 2020թ. գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

   ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2020 թ. հունվարի 16-ի N 01-Ա/Ք և  N 02-Ա/Ք  հրամաններով հաստատվել են 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:
 
   ՀՀ 2020 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկ

   ՀՀ 2020 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ
 
   2020 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորի 28 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 13 դպրոց: Միջոցառումներն ընտրվել են և կկազմակերպվեն ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թվականի հունիսի 17-ի N 19-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգին» և «Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգին» համապատասխան:
 
   Ուշադրություն
   Ցանկերում ընդգրկված կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` լուր միջոցառման կայացման մասին` կոմիտեի պաշտոնական կայքում  հրապարակելու նպատակով:

   Սկզբնաղբյուր՝ http://scs.am/



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:35, 04/08/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում