Новости
29/11/2019
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Կոմիտաս – 150» գիտական նստաշրջանի բացումը և լիագումար նիստը

   Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Կոմիտաս – 150» գիտական նստաշրջանի բացումը և լիագումար նիստը:    

20191129_2_body0.jpg
   Նստաշրջանը բացեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության խոսքը հաղորդեց  գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ:
   ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի անունից նստաշրջանի մասնակիցներին ողջունեց Կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանը:

 20191129_2_body3.jpg
   Գիտական նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են հանրապետության առաջատար մասնագետներ՝ երաժշտագետներ, գրականագետներ, արվեստաբաններ և ճարտարագետներ, ովքեր ներկայացնում են հայ մեծ երգահան, վարդապետ Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված գիտական զեկուցումներ:
   Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի Արզականի ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը, որտեղ նոյեմբերի 30-ին  տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով (կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առթիվ)» պատկերագրքի շնորհանդեսը:

20191129_3_body.jpg
   Գիտական նստաշրջանը կեզրափակվի դեկտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հոբելյանական համերգով՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ղեկավարությամբ ՀՀ ազգային հերոս, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստագիտության թեկնածու Սերգեյ Սմբատյանի:

20191129_2_body2.jpg
   Գիտական նստաշրջանը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
   
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   29.11.2019թ.

Увидеть все фотографии


Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск