News
29/11/2019
Նոր տվյալներ Երկրի մագնիսական դաշտի մասին

   ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի տնօրեն ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը օրերս այցելեցին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող Երկրի մագնիսական դաշտի մշտադիտարկում իրականացնող փորձարարական բազա: Փորձարարական բազան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի համագործակցության արդյունքում:

20191129_1_body.jpg
   Այցի ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր ծրագրեր, որոնք մոտ շրջանում կներկայացվեն 2 երկրների պետական լիազոր մարմիններին:Փորձարարական բազայում, որը կառուցված է բացառապես  մագնիսական հատկություններ չունեցող կոմպոզիցիոն նյութերից և մագնիսական դաշտ չունեցող փայտից, տեղադրված է սարքավորում, որն իրականացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների գերզգայուն ճշգրիտ չափումներ: Դրանց շնորհիվ հնարավոր է բացահայտել և հաստատել Երկրի  մագնիսական դաշտի (Real-time) փոփոխությունների և երկրաշարժի նախապատրաստման միջև պատճառահետևանքային կապերը, որպես հնարավոր երկրաշարժի առաջացման նախանշան, հետագայում լուծելու երկրաշարժի կանխագուշակման հիմնարար պրոբլեմը:

20191129_2_body.jpg 

   Ստացված արդյունքները համալրում են միջազգային տվյալների բազան՝ հետագա մշակման, նոր խնդիրների ձևավորման համար: 

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   29.11.2019թ.


Website last updated on:  16:45, 21/02/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search