Новости
23/10/2019
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Վարդանյանը

    83 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Վարդանյանը:
    Յուրի Վարդանյանի գիտական գործունեությունը կապված էր  տեսական միջուկային ֆիզիկայի, ռելյատիվիստական աստղաֆիզիկայի, սպիտակ թզուկների, նեյտրոնային և տարօրինակ աստղերի ֆիզիկայի հետ: 
Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը սերունդների կրթության գործում: 1975 - 2017թթ. նա աշխատել է Երևանի պետական համալսարանի  Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես դեկան: Հեղինակել է 5 ուսումնական ձեռնարկ, 128 գիտական հոդված:
    Կրթության և գիտության ոլորտներում ներդրած ավանդի և նվաճումների համար Յուրի Վարդանյանը  պարգևատրվել է ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալով, ՀՀ «Անանիա Շիրակացու» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Դրաստամատ Կանայան» պաշտպանության նախարարության մեդալով, ԵՊՀ Ոսկե մեդալներով:           
    Արժանացել է  ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և գիտական հանրությունը խորը վիշտ են ապրում անվանի գիտնականի մահվան կապակցությամբ և իրենց ցավակցությունն են հայտնում Յուրի Վարդանյանի հարազատներին, գործընկերներին և սաներին:
    Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` ժամը 18.00-ին, թաղման արարողությունը` հոկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին  Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական ծառայություն
23.10.2019թ.


Сайт последний раз обновлялся:  16:23, 31/03/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск