News
23/09/2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

    Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է վերլուծել ու քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակն ու առաջընթացը: 
    Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը՝ ներկայացնելով գիտաժողովի ծրագիրը:
Մասնակիցներին ողջունեցին Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Լևոն Թավադյանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:Գիտաժողովի թեմաներն են՝

  • Անօրգանական նյութերի և միացությունների քիմիան և տեխնոլոգիան
  • Հանքային և երկրորդային հումքի վերամշակման քիմիա-մետալուրգիական գործընթացները
  • Սիլիկատների և հատուկ մաքրության նյութերի տեխնոլոգիա
  • Հոմոգեն, նանոչափ և կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիա
  • Գերկարծր նյութերի քիմիա և քիմիական տեխնոլոգիա
  • Կոմպլեքս միացությունների քիմիա
  • Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և սարքավորումներ
  • Քիմիական և մետալուրգիական արտադրությունների էկոլոգիական հիմնախնդիրները
  • Քիմիական արտադրությունների, տեխնոգեն և բնական օբյեկտների նկատմամբ վերլուծություն և վերահսկողություն 
  • Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ոլորտների կրթական համակարգ
  • Հավելման տեխնոլոգիաներ

20190923_3_1.jpg

     Գիտաժողովին մասնակցում են անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրանիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իսրայելից: 

    Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ  քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՌԴ ԳԱ  Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Դ.Ի. Մենդելեևի անվան ռուսական քիմիական ընկերության, ՌԴ ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաներ» գիտական խորհրդի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության պետական կոմիտեի և ՀՀ ԳԱԱ ֆինանսական աջակցությամբ:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
23.09.2019թ.


Website last updated on:  12:31, 24/02/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search