Новости
25/06/2019
ՀՀ ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի

   Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ  Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
   Քիմիկոսները նախարար Արայիկ Հարությունյանին և Ռադիկ Մարտիրոսյանին ներկայացրեցին նոր սարքի ընձեռած հնարավորությունները գիտական ուսումնասիրությունների կատարման գործում: Այն թույլ կտա քիմիական գիտությունը Հայաստանում բարձրացնել նոր մակարդակի, և մեր գիտնակաները հնարավորություն են ստանում արդի սարքավորման միջոցով գիտական ուսումնասիրություններ իրականացնել և իրենց հետազոտությունների արդյունքները գիտական հոդվածների միջոցով ներկայացնել միջազգային գիտական հանրությանը, ինչը մինչ այս չէին կարող անել հին սարքավորումների ավելի թույլ հնարավորությունների պատճառով:   
   «Այն նախատեսված է սինթեզվող նյութի ուսումնասիրման և բացահայտման համար: Այս համակարգի օգնությամբ Հայաստանում կզարգանան նյութաբանության նոր ուղղություններ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

20190625_body.jpg
   Նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց սարքի կիրառական նշանակության մասին:
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Այսօր շուկան այնպիսին է, որ պետք է անընդհատ նոր դեղամիջոցներ ստեղծվեն: Նոր դեղը նշանակում է նոր նյութ, նոր նյութի կառուցվածք նոր ատոմներով: Այդ ատոմների ճանաչողն այս սարքն է: Ամբողջությամբ սա հնարորություն է տալիս նյութի կառուցվածքը որոշել»:
Նշվեց, որ սարքի կիրառական նշանակությունը մեծ է դեղերի սերտիֆիկացման, կոնյակի և գինու սերտիֆիկացման գործում:
   700 հազար դոլլար արժողությամբ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրը ՀՀ ԳԱԱ-ն ձեռք է բերել պետության կողմից հատկացված գումարներից երկար տարիների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին: Այս կապակցությամբ Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով.  «Բոլորին միշտ ասել եմ, որ ավելի լավ է մեր գումարները պահենք, հետո գնենք մի կարգին սարքավորում, քան թույլ հնարավորությամբ մի փոքր բան: Բայց բախվեցինք մեր ֆինանսական օրենքների արգելքին, որ պետք է տնտեսած գումարը վերադարձնենք պետական բյուջե: Ի պատիվ պարոն Փաշինյանի, նա թույլատրեց, որ տնտեսած այդ գումարներն օգտագործենք այս նպատակի համար»:
   Այս սարքից օգտվելու են Հայաստանի 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպությունները, ՀՀ ԳԱԱ համակարգի և ԲՈՒՀ-երի համապատասխան լաբորատորիաների աշխատակիցները, երիտասարդ գիտնականները:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.06.2019թ.

Увидеть все фотографии


Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск