Новости
26/06/2019
«MAGIC» և «LST» միջազգային համագործակցությունների ղեկավարները Երևանում կներկայացնեն կարևոր գիտական արդյունքներ

    Սույն թվականի հունիսի 24-ից 28-ը Երևանում անցկացվում է գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 60 գիտնական Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից: Գիտաժողովի շրջանակներում՝ հունիսի 27-ին, ժամը 18:30-ին, «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում, տեղի կունենա պաշտոնական ընդունելություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Արայիկ Հարությունյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերի մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում «MAGIC» և «LST»  միջազգային համագործակցությունների ղեկավարները կներկայացնեն տեղեկատվություն «MAGIC» և նոր սերնդի՝ 23 մետր տրամագծով «LST» դիտակների մասին, նրանց աշխատանքի սկզբունքների, գիտական ծրագրերի, կիրառված բարձր տեխնոլոգիական լուծումների և ստացված կարևոր արդյունքների մասին։
    «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը:
    «MAGIC»-ը  երկու՝ 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգ է՝ տեղադրված Լա Պալմայում:  «MAGIC» համագործակցությանն անդամակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ավելի քան 20 խոշոր գիտական կազմակերպություններ և համալսարաններ: ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը 2016թ. հուլիսի 16-ից «MAGIC» միջազգային համագործակցության անդամ է:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.06.2019թ.



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск