Նորություններ
25/06/2019
Գիտատեխնիկական կազմակերպությունները ստանում են հնարավորություն Հայաստանում նյութաբանության նոր ուղղություններ զարգացնելու համար

    Սույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում (Ազատության 26) տեղի կունենա Միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
    Այս համակարգի օգնությամբ Հայաստանում կզարգանան նյութաբանության նոր ուղղություններ: Այն նախատեսված է սինթեզվող նյութի ուսումնասիրման և բացահայտման համար: Համակարգից օգտվելու են Հայաստանի 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպություններ: Միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրը ձեռք է բերվել պետության կողմից հատկացված գումարներից երկար տարիների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.06.2019թ



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:19, 16/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում