Новости
10/04/2019
Մամուլի ասուլիս՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ֆրանսիայի Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի համագործակցության արդյունքների ներկայացմանը

   Սույն թվականի ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ֆրանսիայի Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի 15-ամյա համագործակցության արդյունքների ներկայացմանը:
   Ասուլիսի բանախոսներ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը և    Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեն կներկայացնեն`

  • համատեղ գիտական համագործակցության արդյունքները
  • բարձր արտադրողականությամբ հաշվարկների և ամպային տեխնոլոգիաների վերաբերյալ համատեղ, երկկողմանի և միջազգային նախագծերը
  • Հայաստանում սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման նախադրյալները և հնարավորությունները:


   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.04.2019թ.