Новости
19/03/2019
ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը

   Սույն թվականի մարտի 20-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան պողոտայի 24ա) տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ»  մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը: Մրցույթ միջոցառման նպատակն էր տեսական և գործնական գիտելիքներ հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և  դպրոցականներին երկրաշարժերի առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների, դրանց գրանցման ժամանակակից մեթոդների, սկբունքների և վերլուծությունների, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին: Մրցույթին  մասնակցել է 25  խումբ` ընդհանուր 180 մասնակից,   Երևանից, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններից:
   Մրցույթը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.03.2019թ.



Сайт последний раз обновлялся:  23:40, 04/12/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск