Նորություններ
14/02/2019
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում կբացվի կրթական և հետազոտական գերժամանակակից լաբորատորիա

   ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում կբացվի  կրթական և հետազոտական գերժամանակակից լաբորատորիա:  Լաբորատորիան բացվելու է Եվրոպական Միության Erasmus + գրասենյակի աջակցությամբ` ՀՀ ԳԱԱ գիտակրթաական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազորտությունների կենտրոնի կողմից իրականացվող Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:
   «Ծրագիրը նախատեսում է, որ ժամանակակից մագիստրոսական և ասպիրանտական կրթության մեջ կարևոր նշանակություն են ունենալու փորձարարական թեզերը: Մենք ստանալու ենք այնպիսի գերթանկարժեք սարքավորումներ այս ծրագրի շրջանակներում, որոնք ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում չկան: Ծրագրի շրջանակներում ձեռք կբերվեն հատուկ քրոմատոգրաֆեր, որոնց միջոցով հնարավոր կլինի փորձաքննության ենթարկել տարբեր թունաքիմիկատներ, սնկային թույներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանը: Ըստ նրա` այդ սարքավորումները հնարավորություն կընձեռեն` հասկանալու փոշու և ջրի անվտանգության ցուցանիշները:
   Կմշակվեն նոր մոդուլներ  շրջակա միջավայրի պաշտպանության կրթության համար: «Օրինակ,  Հայաստանն ունի ատոմակայան, սակայն չունի ռադիոէկոլոգիական պաշտպանության մոդուլ: Այս ծրագրի շրջանակներում մշակվելու է ժամանակակից ռադիոէկոլոգիական պաշտպանության մոդուլ եվրոպական և միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- ասաց Դավիթ Պիպոյանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   14.02.2019թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում