Новости
30/01/2019
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Անահիտ Ղուկասյանը

    ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության հունվարի 30-ի նիստում: Անահիտ Ղուկասյանը ծնվել է 1960թ-ին` Թբիլիսիում: 1984թ-ին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում: 2004թ-ից ինստիտուտի գիտքարտուղարն էր:Անահիտ Ղուկասյանը 4 մենագրության և 50 գիտական հոդվածի հեղինակ է: Նա  զբաղվում է Հայաստանի ֆլորայի ներկայացուցիչների, հատկապես էնդեմիկ, հազվագյուտ, անհետացող և կարմիրգրքային տեսակների կարիոլոգիական հետազոտությամբ:
    Անահիտ Ղուկասյանը Հայկական բուսաբանական ընկերության, Ռուսական բուսաբանական ընկերության անդամ է:

30012018_2.jpg
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
30.01.2019թ.



Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск