Նորություններ
26/01/2019
Գիտաժողով` նվիրված հայ-իտալական գիտական կապերի զարգացմանը

    Հունվարի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված հայ-իտալական գիտական կապերի զարգացմանը:Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն: «Լավ է, որ Հայաստանի և Իտալիայի գիտնականները համագործակցության ճանապարհն են ընտրել և վստահեցնում եմ, որ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանի, որ այդ համագործակցությունը խորանա»,- իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ արդեն իսկ ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իտալական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրր, որի շրջանակներում կամրապնդվեն  երկու երկրների գիտնականների կապերը, կիրականացվեն համատեղ ծրագրեր: Համագործակցության հիմնական ոլորտներն են` ֆիզիկան և աստղաֆիզիկան, քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը, գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, հնագիտություն և արվեստագիտություն:

20180126_2.jpg    
    Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն իր ողջույնի խոսքում նշեց, որ հայ-իտալական գիտական համագործակցության հիմքում ընկած է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Իտալիա, որի շրջանակներում նախագահը հանդիպել է իտալացի գիտնականների հետ:Գիտաժողովին «Համաշխարհային  ռիսկերի քվանտային վարքագիծը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո  Ինգուշոն ներկայացրեց «Հեղափոխության իրականացումը քվանտային տեխնոլոգիաներում հանուն մարդկության և Մոլորակի» զեկուցումը: Ընդհանուր ներկայացվեց 9 զեկուցում ՀՀ ԳԱԱ-ի կառույցների, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, «Քենդլ» ինստիտուտի, Իտալիայի օպտիկայի  ազգային ինստիտուտի ներկայացուցիչների կողմից:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.01.2019թ.

Տեսնել բոլոր լուսանկարները


Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում