Նորություններ
31/10/2018
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

    Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահությունում հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորեց դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-ռուսական գիտական կապերը միշտ ամուր են եղել:

20181031_1.jpg
    Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների միջև կնքված պայմանագրով նախատեսված համագործակցության ընթացքը, համատեղ իրականացվող ծրագրերը, նորանոր ծրագրերի իրականացման հնարավորությունները, երիտասարդ կադրերի փոխանակման հարցերը: 
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դեսպան Սերգեյ Կոպիրկինին նվիրեց օրերս ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած ԱՊՀ գիտնականների II ֆորումի և ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների նյութերը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
31.10.2018թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:44, 03/12/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գիտաժողովներ - Հայտարարություններ - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում