Новости
24/01/2017
ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

ՀՀ  բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն:  
Էկոկենտրոնն իրականացնում է տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատման աշխատանքներ, մշակում էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքներ,կատարում հետազոտություններ տարբեր բնագավառներում՝ կենսամոնիթորինգ, կենսաերկրաքիմիական ցիկլեր, լանդշաֆտների և բնական ռեսուրսների գնահատում և քարտեզագրում, սննդային շղթաների ռիսկի գնահատում և այլն: Կենտրոնի տնօրեն   Արմեն Սաղաթելյանի ուղեկցությամբ նախարար Արծվիկ Մինասյանը շրջել է  էկոկենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել գիտական խմբերի աշխատանքներին: 

Նախարարին ներկայացվել է կենտրոնի աշխատանքը: Բարձր գնահատելով կենտրոնում իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման գործում նման հետազոտությունների կարևորությունը և տարբեր խնդիրներին առնչվող ծրագրերի արդյունավետ  իրականացման համար առաջարկել ակտիվացնել փոխգործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ:

ՀՀ բնապահպանության նախարարություն
Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն
24.01.2017թ.



Сайт последний раз обновлялся:  23:40, 04/12/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск