ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնադրման 75-ամյակին  նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սույն թվականի  հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում, կմեկնարկի   Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը: 
   Նույն  օրը` ժամը 17:30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ  գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   17.10.2018թ.