Новости
24/09/2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը

    Սույն թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում (Մարշալ Բաղրամյան 24) իր աշխատանքները կսկսի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակին և ՀՀ ԳԱԱ  Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Արամ Նալբանդյանի 110-ամյակին:
    Գիտաժողովին բացի Հայաստանից կմասնակցեն գիտնականներ Ավստրիայից, Բելառուսից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից և Ռուսաստանից: Գիտաժողովի ընթացքում կընդհանրացվեն քիմիական ֆիզիկայի բնագավառում վերջին տարիներին ստացված արդյունքները: Միջազգային գիտական հանրությունը կծանոթանա ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի մի շարք այլ գիտական կենտրոնների վերջին տարիների գիտական մշակումներին: Գիտաժողովի մասնակիցները կքննարկեն բնագավառի զարգացման հեռանկարներն ու կփոխանակեն ձեռք բերված փորձը: 
    Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Ալդոշինը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:Կանցկացվի 17 պլենար դասախոսություն, կներկայացվեն 33 բանավոր և 58 ստենդային զեկուցումներ: Գիտաժողովին մասնակցելու է մոտ 40 երիտասարդ գիտնական, որոնց համար կանցկացվի լավագույն զեկուցումների մրցույթ, հաղթողները կարժանանան պատվոգրերի և հուշանվերների: 
    Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 29-ը:
    «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի աջակցությամբ:



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск