Новости
07/09/2018
Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին ընդառաջ

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան այս տարի նշում է իր հիմնադրման 75-ամյակը, որի հոբելյանական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 17-18-ը: Մի շարք կազմակերպչական հարցերի և առաջիկա անելիքների շուրջ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության հետ: Նշվել է, վերոնշյալ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով կձևավորվի հանձնաժողով, որը կղեկավարի ԿԳ նախարարը: Վերջինիս ներկայացվել է միջոցառումների նախնական օրակարգը, համաձայն որի՝ նախատեսվում է հանդիսավոր հոբելյանական նիստ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընդունելություն հանրապետության ղեկավարության  կողմից և այլն: 

20180910_3.jpg
    Արտասահմանից ժամանած հյուրերը՝ բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ, կքննարկեն ՀՀ ԳԱԱ և արտերկրի ակադեմիաների ու գիտական կենտրոնների միջև համագործակցության խնդիրներ, ինչպես նաև կայցելեն նորարարական կրթական և մշակութային կենտրոններ:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հոկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումի կազմակերպչական հարցեր:
    Հանդիպման ավարտին Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ կրթության և գիտության նանախարարության և Բարձագույն որակավորման կոմիտեի հետ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ ակադեմիան բավարարված է այդ համագործակցության արդյունքներով: 

Աղբյուր՝ http://edu.am/index.php/am/news/view/7227



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск