Նորություններ
12/07/2018
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը ավարտել է 2018թ. աշխատանքների նախնական ուսումնասիրությունը

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը ավարտել է 2018 թվականին ներկայացված աշխատանքների նախնական ուսումնասիրությունը և գրախոսությունը։ Ներկայումս հանձնաժողովի կողմից շարունակվում է լավագույն թեկնածուների քննարկումը։ Ուսումնասիրվում են լրացուցիչ տվյալներ, այդ թվում՝ այլ խոշոր գիտական մրցանակների ստացումը, թեկնածուների վարկանիշը համաձայն տարբեր հեղինակավոր տվյալների շտեմարանների, ներկայացված աշխատանքներում համահեղինակների ներդրման աստիճանը և այլն։ Լրացուցիչ գրախոսությունների և քննարկումների անհրաժեշտության պատճառով մրցանակի 2018 թվականի հաղթողները կորոշվեն և նրանց անունները կհրապարակվեն սույն թվականի օգոստոսի վերջին։  

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին` ՀՀ նախագահի կողմից։ Այն տրվում է սկսած 2010 թվականից` երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից բնագավառներում խոշոր ներդրում ունեցած գիտնականներին։ 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12.07.2018թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում