Նորություններ
09/07/2018
Համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ ԳԱԱ-ի, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի և ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի միջև

Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ-ում համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ ԳԱԱ-ի, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի և ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի միջև: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի հետազոտությունների և միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Վլադիմիր Կուլիշը և ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

20180709_2.jpg
Համագործակցության նպատակն է հարստացնել գիտական և կրթական միջավայրը և խթանել միջազգային և միջմշակութային հարաբերությունները, նպաստել երիտասարդների կրթության հնարավորությունների մեծացմանը:Հուշագրի շրջանակներում նախատեսվում են երկկողմ այցելություններ, համատեղ հետազոտություններ և մասնակցություն համատեղ իրականացվող ծրագրերին:

20180709_1.jpg
Հնդկաստանի MIT ինստիտուտների խումբը ստեղծվել է 1983 թվականին և այժմ ներառում է իր մեջ ավելի քան 65 գիտակրթական հաստատություն, որտեղ կրթվում և աշխատում է ավելի քան 50 000 մարդ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
09.07.2018թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում