Новости / Архив
14/12/2016
ՀՀ ԳԱԱ-ն ակտիվացնում է համագործակցությունը Վրաստանի գիտնականների հետ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Վրաստանի գիտահետազոտական կազմակերպությունների միջև համագործակցության ակտիվացման հարցը: Նախանշվեցին այն գիտական ոլորտները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար՝ ֆիզիկա, աստղաֆիզիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն, արևելագիտություն: 
Հատուկ ուշադրություն դարձվեց եվրոպական գիտական ծրագրերին համատեղ մասնակցության վրա:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց մոտ ժամանակներս կազմակերպել ՀՀ ԳԱԱ-ի և Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությունների հանդիպումը՝ քննարկելու գիտական համագործակցության մանրամասները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն?
14.12.2016թ.