Նորություններ
27/06/2018
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց արևելագետ-հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված գիտաժողով

   Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ականավոր արևելագետ-հայագետ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը:

20180627_2_body.jpg
   Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության  ինստիտուտի տնօրեն  ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը ներկայացրեց  Գերմանական էսքիզներ` հուշեր Կարապետ Մելիք-Օհանջանյանի մասին: Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը ներկայացրեց ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի կյանքն    ու գիտական գործունեությունը:

20180627_2_body_2.jpg
   Գիտաժողովի մասնակիցներն ավելի քան 25 զեկուցումներով ներկայացրեցին Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիտական գործունեությունը` էպոսագիտության, համեմատական առասպելաբանության, հայ-իրանական մշակութային առնչությունների, միջնադարի գրականագիտության, բանագիտության, համեմատական տեքստաբանության վերաբերյալ։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.06.2018թ



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում