Նորություններ
08/05/2018
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտեի համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

   Սույն թվականի մայիսի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտեի համալսարանի (ԲՖԿՀ) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ԲՖԿՀ-ի պրեզիդենտ պրոֆեսոր Նիկոլյա Շայեն:
   Նախատեսվում է ընդլայնել ու խորացնել համագործակցությունը քվանտային օպտիկայի, ատոմային ֆիզիկայի, ֆոտանիկայի, օպտոէլեկտրոնիկայի, նանոկառուցվածքավորված նյութերի, զուգահեռ և բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի, ավտոմատացման և այլ ուղղություններով:

20180508_body.jpg
   «Ֆրանսիայի հետ մեր գիտական կապերը շատ հին են: Հիմնական համագործակցությունն իրականացվում է անկախության տարիներից:  Ֆրանսիական գիտակրթական կառույցների հետ մենք համագործակցում ենք ֆիզիկայի, ինֆորմատիկայի, հնագիտության, երկրաբանության ոլորտներում: Մենք համագործակցություն ունեցել ենք և գիտական, և կադրերի պատրաստման առումով»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
   ԲՖԿՀ-ի պրեզիդենտ պրոֆեսոր Նիկոլյա Շայեն ներկաներին ծանոթացրեց ԲՖԿՀ-ի գործունեությանը, գիտահետազոտական ուղղություններին, այն հնարավորություններին, որոնք կօժանդակեն հետագա համագործակցության խորացման և նոր ուղղություններով համատեղ կիրառական հետազոտությունների անցկացման համար:

20180508_body_2.jpg
   Համատեղ աշխատանքների հնարավորությունները ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական հաշվարկների կենտրոնի ղեկավար Հրաչ Ասցատրյանը:
   ԲՖԿՀ-ն ստեղծվել է Բուրգունդիայի և Ֆրանշ-Կոմտեի ռեգիոնների 7 համալսարանների ու գիտակրթական կենտրոնների միավորումով: Այսօր այն Ֆրանսիայի խոշորագույն համալսարաններից է՝ շուրջ 60 000 ուսանողով, 54 գիտական լաբորատորիայով և 9 000 աշխատակցով։ ՀՀ ԳԱԱ-ն ԲՖԿՀ-ի հետ համագործակցում է շուրջ 10 տարի:

Ամբողջական լուսանկարների շարքը կարող եք տեսնել այստեղ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   08.05.2018թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում