Սույն թվականի ապրիլի 26-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության  նիստերի դահլիճում (Մ.Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա արձակագիր,  հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպի և  «Արցախյան Աղահեճ նորահայտ ամրոցի գաղտնիքները» վավերագրական ֆիլմի  շնորհանդեսը: 
   «Արցախյան Աղահեճ նորահայտ ամրոցի գաղտնիքները»  վավերագրական ֆիլմը ներկայացնում է Աղահեճ նորահայտ ամրոցը, որն Արցախում  ուսումնասիրում է ՀՀ ԳԱԱ գիտաստեղծագործական խումբը Բակուր Կարապետյանի  մասնակցությամբ: Խումբը Արցախում հայտնաբերել է շուրջ 60 նորահայտ ամրոց:
    «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպը նվիրված է 5-րդ դարի հայ պետական  նշանավոր գործիչ Վաչագան Բարեպաշտ թագավորին և 5-րդ դարի 2-րդ կեսին տեղի  ունեցած պատմական իրադարձություններին: Վաչագան թագավորն ընդունել է  Սահմանադրություն, որով ընդհանուր կանոնական համահայկական դաշտ է ստեղծել  Հայոց հյուսիս-արևելյան տարածքում:
   Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի գրողների միությունը, ՀՀ ԳԱԱ  Պատմության ինստիտուտը:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.04.2018