Новости / Архив
30/11/2016
ՀՀ ԳԱԱ-ն առաջարկում է Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով

Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը որոշեց առաջարկ ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն անվանակոչելու 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով:

Արմեն Թախտաջյանը  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում է լավագույնը և ամենաարժանահատը: Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում:  

Նրա շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկն աշխարհում:
Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացել են բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
30.11.2016թ.



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск