Новости
13/03/2018
Առաջին անգամ Հայաստանում ցածր հապաղման տեսաձայնային համակարգի միջոցով անցկացվեց հայկական և էստոնական ազգային երաժշտական գործիքների առցանց վարպետության դաս

   Առաջին անգամ Հայաստանում ցածր հապաղման տեսաձայնային համակարգի (LoLa- Low Latency Audio Visual Streaming) միջոցով անցկացվեց հայկական և էստոնական ազգային երաժշտական գործիքների առցանց վարպետության դաս Տալլինի և Երևանի կոնսերվատորիաների մասնակցությամբ: Այն անցկացվեց մարտի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից համակարգվող Ազգային հետազոտական և կրթական ցանցի և Էստոնիայի Ազգային հետազոտական և կրթական ցանցի  տեխնիկական աջակցությամբ:

20180313_1.jpg
   Միջոցառումն անցկացվեց «Արևելյան գործընկերության կապ» (EaP Connect) ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը` տնօրեն Վլադիմիր Սահակյանի, ծրագրի համակարգող Հրաչյա Ասցատրյանի ղեկավարությամբ: EaP Connect ծրագրի նպատակն է` բարելավել Արևելյան գործընկերության երկրների միջև գերարագ թվային կապը, ստեղծել և գործարկել հետազոտությունների և կրթության  (E&E) բարձր մակարդակի լայնաշերտ ինտերնետ ցանց, ինտեգրվել տարածաշրջանում ազգային հետազոտությունների և կրթական  ցանցերի (NRENs) համաեվրոպական GEANT ցանցին, նպաստել գլոբալ գիտահետազոտական աշխատանքներին գիտնականների և ուսանողների մասնակցությանը:

20180313_3.jpg
   Տալլինից առցանց եղանակով էստոնական ազգային երաժշտական գործիք քաննելի պատմությունը ներկայացրեց և վարպետության դաս անցկացրեց Կրիստի Մյուլինգը: Երևանից հայկական դուդուկի պատմությունը ներկայացրեց կոմպոզիտոր Սևան Ղարիբյանը: Դուդուկահարներ Էմմանուել Հովհաննիսյանը, Տիգրան Դավթյանը, Սերոբ Սարգսյանը հանդես եկան կատարումներով` ներկայացնելով «Հավուն-Հավուն» հոգևոր մոնոդիկ երաժշտությունը, «Քոչարի» պարեղանակը, Ռ. Ալթունյանի «Ծիրանի ծառ» կվարտետային մշակումը, Եկմալյան պատարագից հատված:

20180313_2.jpg
   Կողմերը բարձր գնահատեցին նոր արդի առցանց համակարգի ընձեռած հնարավորությունը, որի շնորհիվ երկու երկրները ծանոթացան միմյանց ազգային երաժշտական գործիքների և երաժշտության առանձնահատկություներին: Հույս հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումների շնորհիվ կխորացնեն երկու երկրների ազգային երաժտական գործիքների վերաբերյալ իմացությունը և  մոտ ապագայում համատեղ հանդես կգան երաժշտական կատարումներով էստոնական քաննելի և հայկական դուդուկի զուգակցությամբ:

20180313_4.jpg
    ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
    13.03.2018թ.



Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск