Новости
31/01/2018
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպեց գիտնականների հետ

   Սույն թվականի հունվարի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ՀՀ գիտահետազոտական կառույցների ղեկավարների հետ:

20180131_body3.jpg
   Նա եկել էր լսելու Հայաստանի 4-րդ` խորհրդարանական հանրապետությունից գիտական հանրության սպասելիքների, քաղաքականության, գիտության ոլորտներում ակնկալող փոփոխությունների մասին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
   ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջույնի ելույթում շնորհակալություն հայտնեց Արմեն Սարգսյանին, ով իր հանդիպումների ցանկում ընդգրկել է այցելություն Գիտությունների ազգային ակադեմիա: «Այսօր գիտության զարգացումը մեր երկրում դժվարությունների է հանդիպել: Մենք անում ենք հնարավորինս, և հույս ունենք, որ առաջադրվելու և ընտրվելու դեպքում Ձեր ուշադրությունը կլինի նաև գիտության զարգացման վրա, որը միշտ եղել է նախկինում», - ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

20180131_body2.jpg


   «21-րդ դարը նոր տեխնոլոգիաների, նոր զարգացած գիտության դար է, և և ես հույս ունեմ, որ այդ դարը, որտեղ բնական ռեսուրսների և նավթի պահանջարկը գնալով պակասելու է, այդ դարը մերն է լինելու, և այդտեղ Գիտությունների ակադեմիայի և կրթության դերը դառնում է առավել կարևոր: Հավատում եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիան և նաև համալսարանական կառույցները, և նաև դպրոցը, այսինքն, կրթությունը և գիտությունը առանցքային են մեր ապագայի համար»,- իր ելույթում մասնավորապես ասաց Արմեն Սարգսյանը:

20180131_body4.jpg


   Քննարկման մասնակիցները Արմեն Սարգսյանին ներկայացրեցին գիտության և կրթության ոլորտների զարգացումները, խնդիրները, մարտահրավերները: Խնդիրներից կարևորվեցին գիտության ցածր ֆինանսավորումը,  երիտասարդ կադրերի պակասը, անտարբերությունը և հանրապետությունում գիտության դերի և նշանակության անկումը: Խոսվեց նաև ԵԱՏՄ-ԵՄ հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում Հայաստանի մեծ շուկա մտնելու հնարավորությունների մասին: Ներկայացվեցին  արտագաղթի, առողջապահական, բնապահպանական խնդիրներ:
   Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին առաջարկությունների և մտքերի համար և իր ամփոփիչ ելույթում նշեց, որ իր համոզմամբ երկիրն առաջ է տանելու կրթությունն ու գիտությունը, որ գիտության հենքի վրա պետք է մշակել  համաշխարհային գիտական տեխնոլոգիական փորձի վրա  հիմնված գաղափարներ և, դրանց տալով հայկական մտքի որակը, մատուցել աշխարհին: 

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   31.01.2018թ.



Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск